Չինաստանի հյուսիս-արեւելքում հնագույն բնակավայրում անցկացրած պեղումների ընթացքում հնագետները գրեթե 100 մարդու մնացորդներով լի ոչ մեծ՝ ընդամենը 20 մետր մակերեսով տուն են գտել: Շուրջ 5 հազար տարի առաջ կառուցված տանը 19-35 տարեկան 97 մարդու կմախք է եղել:

Ենթադրվում է, որ բոլորին այդ տուն են բերել մահվան եզրին գտնվելիս կամ արդեն մահացած, ինչից հետո շինությունը հրդեհել են: Այդ մասին են վկայում տան այրված մի քանի հատվածները:

Ըստ Informing-ի, գիտնականներին հիմա հետաքրքրում է, թե այդ բնակավայրում ինչ է տեղի ունեցել հազարավոր տարիներ առաջ: Կարծիք կա, որ գյուղի բնակիչները զանգվածաբար մահացել են անհայտ վարակի հետեւանքով, ինչի արդյունքում էլ նրանց ոչ թե հողին են հանձնել, այլ այրել են: