Բրյուսելում Հռոմեական կայսրության ժամանակների բնակավայրի մնացորդներ են հայտնաբերել: Հնագիտական վայրը գտել են բելգիական մայրաքաղաքի հյուսիսում՝ Տուր է Տաքսիս ցուցասրահի հարեւանությամբ վարչական շենքի հիմք փորող շինարարները:

RTBF հեռուստաալիքի փոխանցմամբ, «մ.թ.ա. 2-րդ կամ 3-րդ դարերի աղյուսե շինության մնացորդներ, խեցեգործական իրերի մնացորդներ եւ գանգեր են գտել»: Շինարարական աշխատանքները դադարեցվել են, եւ հիմա այստեղ հնագետները կաշխատեն:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Հռոմեական կայսրության ժամանակների գտածոներ Բրյուսելում հաճախակի են հայտնաբերում, որը, ինչպես եվրոպական բազմաթիվ այլ քաղաքներ, կառուցված է հռոմեական բնակավայրերի հիմքի վրա: Բրյուսելի կենտրոնում նաեւ ստորգետնյա թանգարան կա: