Ռուսաստանը մոտ է գերձայնային արագությամբ մարտական տանող հրթիռների ստեղծմանը, հայտնել է «Մարտավարական հրթիռային սպառազինության» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը։

«Չեմ ուզում բացել բոլոր գաղտնիքները, սակայն մենք շատ ենք աշխատում այդ ուղղությամբ եւ, կարծում եմ, մոտ ապագայում արդյունքները շոշափելի կլինեն»,-ասել է Օբնոսովը՝ լրագրողներին ՄԱԿՍ-2009 ավիասրահում։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ հաջող աշխատելու համար Ռուսաստանում «կա որոշակի պաշար եւ պետք չէ բաց թողնել ժամանակը»։