Բրազիլիայում հայտնաբերվել է աշխարհում առաջին թունավոր գորտը․ ի տարբերություն այլ թունավոր երկկենցաղների (որոնք թունավորում են իրենց մաշկի կամ թքի հետ շփման դեպքում) Corythomantis greening գորտն ի վիճակի է գիտակցաբար թույն մտցնել իր թշնամիների օրգանիզմ վերին շուրթի մեջ տեղադրված հատուկ փշերի միջոցով։ Այդ հայտնագործության մասին հաղորդել է Current Biology ամսագիրը։
Բրազիլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Գոյթակազիս անտառում դաշտային աշխատանքների ժամանակ բրազիլական Բուտանտան ինստիտուտի կենսաբան Կարլոս Հարեդը գետնից բարձրացրել է մի գորտի, որի աննկատ փշերը քերծել են նրա ձեռքը։ Չափազանց ուժեղ ցավը տեւել է հինգ ժամ։ Գիտնականները պարզել են, որ Corythomantis greening-ի թույնը երկու անգամ ավելի հզոր է, քան բոժոժավոր օձերի թույնը, փոխանցում է Lenta-ն։
Նույն անտառում կենսաբանները նկատել են մեկ ուրիշ թունավոր գորտի՝ Aparasphenodon brunoi-ին։ Պարզվել է, որ նրա թույնը նույնիսկ ավելի հզոր է՝ 25 անգամ ավելի հզոր, քան բոժոժավոր օձինը։ Բայց այս անգամ գիտնականները ավելի շրջահայաց են եղել եւ մերկ ձեռքերով չեն վերցրել երկկենցաղներին։





























