Ճապոնիայի կենտրոնական մասում Ֆուկուի պրեֆեկտուրայում արագընթաց գնացքը հարվածել է երկու մարդու, այդ թվում մեկ երեխայի: Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը. Նրանք գտնվում են անգիտակից վիճակում:
Միջադեպը տեղի է ունեցել Սակայի քաղաքի երկաթուղային կայարանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Մեքենավարը ռելսերին երեխայի է նկատել ու սկսել է արգելակել գնացքը: Այդ պահին ռելսերի ուղղությամբ է վազել մի մարդ եւ փակել իրենով երեխային:
Գնացքը չի հասցրել արգելակել ու հարվածել է նրանց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: Երթեւեկությունը դադարեցված է:




























