Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ոստիկանական ակադեմիայի մոտ ուրբաթ որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն։

Նախօրեին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն ոստիկանական ակադեմիայի մոտ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբան» շարժումը, գրում է ՏԱՍՍ-ը։

Առաջին պայթուցիկ սարքը գործի էր դրվել Աֆղանստանի ՊՆ շինությունների համալիրի մոտ։ Ականապատ մեքենայի պայթյունից զոհվել էր 15 մարդ, վիրավորվել ավելի քան 200-ը։

Այս պայթյունի պատասխանատվությունը նույնպես ստանձնել էին թալիբները։

Մեկ այլ պայթյուն որոտացել էր միջազգային օդանավակայանից հյուսիս ընկած շրջանում։