ԴՆԹ-ի անալիզի ժամանակակից մեթոդները հաստատում են հեռավոր անցյալում Թորայի եւ Աստվածաշնչի կերպարների՝ Ադամի եւ Եվայի իրական գոյությունը․ «Պատասխաններ Ծննդոցում» (Answers in Genesis) գրքում այդ մասին է պնդում մոլեկուլյար կենսաբան եւ գենետիկայի մասնագետ դոկտոր Ջորջիա Պարդոմը։
Գիտնականն իր գրքում գիտական ապացույցներ է ներկայացրել Սուրբ Գրքում նկարագրված դեպքերի իրական լինելու վերաբերյալ։ «Գոյություն ունեն անհերքելի գենետիկ ապացույցներ առ այն, որ Աստված է ստեղծել մարդկային առաջին զույգին», - գրում է Ջորջիա Պարդոմը, փոխանցում է MIGnews-ը։
Գիտնականը վկայակոչում է Նաթանիել Ջինսոնի հետազոտությունները․ վերջինս ուսումնասիրել է միտիխոնդրիալ ԴՆԹ-ն։ Նա նկատել է, որ բոլոր մարդկանց նախամայրն ապրել է մի քանի հազար տարի առաջ, այսինքն՝ աստվածաշնչյան ժամանակներում։ Բացի դրանից, նա հերքել է էվոլյուցիայի տեսության ժամանակային շրջանակը, որովհետեւ եթե տղամարդիկ եւ կանայք երկրագնդով թափառեին այնքան երկար, որքան ենթադրվում է էվոլյուցիայի տեսության համաձայն, մեր գենետիկ բազմազանությունը շատ ավելի լայն կլիներ։





























