Օրերս Երեւանի «Ալվասար» ռեստորանում տեղի է ունեցել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդու՝ Արգիշտի Դարբինյանի հարսանյաց հանդիսությունը՝ տեղեկացնում է «Հրապարակ» թերթը: «Հարսանիքին մասնակցել են մոտ 600 հրավիրյալներ: Հարսնացուն մոսկվացի մեծահարուստ հայի դուստր է, ով ծագումով Լոռուց է: Հարսանիքի արարողությունն այնքան ժամանակ ու եռանդ է խլել քաղաքապետից, որ նա մոտ 10 օր այս պատրաստություններով տարված՝ աշխատանքի չի գնացել: Քաղաքապետի բացակայությունից օգտվել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները՝ մոտ 10 օր իրենց արձակուրդ են տվել: Երեւանում կազմակերպված արարողությունից հետո, ավելի նեղ «կրուգով» մի քեֆ էլ արել են Վանաձորում, այս անգամ արդեն քաղաքապետին պատկանող օբյեկտում»,-կարդում ենք թերթում: