Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին անցյալ շաբաթ այցելել է ՀԱՀ, որտեղ գաղտնի մասնակցել է որսագողների դեմ պայքարին։ Հարրին եղել է Հարավային Աֆրիկայի Կրյուգերի ազգային պարկի ռազմական ճամբարներից մեկում, որտեղ տեղի զինծառայողների հետ մասնակցել է գիշերային հերթապահությանը։

Ինչպես հայտնում է հարավաֆրիկյան News24 կայքը, բրիտանացի արքայազնը կռվի է բռնվել ատրճանակներով եւ մաչետեներով զինված որսագողների հետ։ Բախումը տեղի է ունեցել Կոկորդիլոսի գետի շրջանում։ Գործողության կազմակերպիչները որոշել են հրավիրել Հարիին՝ նրան վստահելու  Gazelle ուղղաթիռի ղեկը՝ հաշվի առնելով Apache ուղղաթիռներ վարելու նրա փորձը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ամեն օր մոտ 40 որսագող հարեւան Մոզամբիկի տարածքից  ներթափանցում է Կրյուգերի պարկի տարածք։