ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում տեղակայված «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության ռազմահայրենասիրական ճամբար:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարն ընդգծել է պաշտպանության բանակի հովանու ներքո կազմակերպվող նման ճամբարների կարեւորությունը՝ այն համարելով երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության եւ հայրենասիրական դաստիարակության կարեւոր միջոցներից մեկը:

Բակո Սահակյանին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: