Մեդվեդեւն ու Պուտինը շատ թույլ են, եւ չեն կարող պատերազմել Ուկրաինայի դեմ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախկին վարչապետ, հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, ով հիմա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի մոտ խորհրդական է աշխատում:

«Ռուսաստանն այդպես չի վարվի ոչ թե սիրուց դրդված, այլ քանի որ Պուտինը և Մեդվեդևը շատ թույլ են, նրանք ոչինչ չեն կարող անել: Նրանք նույնիսկ չկարողացան Վրաստանի հետ հարցերը լուծել: Իսկ Ուկրաինան ավելի մեծ երկիր է»,- ընդգծել է Նեմցովն ու հավելել, որ եւ Պուտինը, եւ Մեդվեդեւը շատ լավ տեղյակ են, որ ՌԴ զինված ուժերը այն վիճակում չեն, ինչպես իրենք կցանկանային տեսնել: Այսինքն "ինքնաթիռներն ընկնում են, նավերը չեն գնում, սուզանավերը չեն սուզվում, բանակում «դեդովշչինա է եւ այլն»:

Նեմցովը նշել է նաեւ, որ թեեւ նրանք կարողացան ռազմական տեսանկյունից հաղթել Վրաստանին, սակայն Ուկրաինան բոլորովին այլ դեպք է: «Այդ պատճառով էլ մի վախեցեք, պատերազմ չի լինի, չէ՞ որ դա նրանց համար քաղաքական մահ կլինի: Ոչ Եվրոպան, ոչ էլ Ամերիկան դա „կուլ չեն տա“, իսկ դա միջազգային մեկուսացում է նշանակում»,- հայտարարել է Բորիս Նեմցովը: