ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանիշերի գերատեսչությունը բավարարել է գերձայնային օդանավի եւ դրա հետ կապված օդային տեղափոխության մեթոդի արտոնագիր ստանալու Airbus-ի ներկայացրած հայտը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Airbus-ի ինժեներների հաշվարկով՝ օդանավը կարող է զարգացնել ձայնի արագությունը 4.5 անգամ գերազանցող արագություն, գրում է ՏԱՍՍ-ը։
PatentYogi ընկերության փորձագետ Դիփաք Հուփթայի խոսքով՝ այդ արագությունը թույլ կտա Լոնդոնից Նյու Յորք թռիչքը կրճատել մինչեւ մեկ ժամ։ Համեմատության համար նշենք, որ Concorde օդանավը, որի արագությունը հասնում էր 2 Мах-ի, այդ ճանապարհը հաղթահարում էր 3.5 ժամում։ Իսկ Փարիզից Սան Ֆրանցիսկո չվերթը այս օդանավը կարող է հաղթահարել 3 ժամում։
Նոր ջեթը առաջարկում են հագեցնել տարբեր շարժիչներով, որոնք կմիանան հերթով. սկզբում նավն օդ բարձրացնելու համար, իսկ այնուհետեւ անհրաժեշտ բարձրություն հավաքելու եւ վերջապես ժամում 4800 կմ արագություն զարգացնելու համար։





























