Մոսկովյան բորսայում սակարկությունների ժամանակ եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ աճել է 1.8 ռուբլով եւ կազմել 71.01 ռուբլի, իսկ դոլարինը աճել է 1.31 ռուբլով եւ կազմել 64.12 ռուբլի։ Ընդ որում, եվրոն փետրվարի 25-ից հետո առաջին անգամ հատել է 71 ռուբլու շեմը։
Ավելի վաղ Ռուսաստանի բանկը դոլարի պաշտոնական փոխարժեքը օգոստոսի 12-ի համար սահմանել էր 63.2098 ռուբլի, ինչը 1 ռուբլի 28,79 կոպեկով էժան է նախորդ ցուցանիշից։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը իջեցվել է 1 ռուբլի 7.78 կոպեկով եւ կազմել 69.6762 ռուբլի։ Երկարժույթ զամբյուղի արժեքը նվազել է 1 ռուբլի 19.34 կոպեկով եւ կազմել 66.1197 ռուբլի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուբլու արժեզրկումն արագանում է նավթի գնի անկման ֆոնին։ Նշենք, որ օգոստոսի 11-ին Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել էր 2.3 տոկոսով եւ կազմել 49.26 դոլար մեկ բարելի դիմաց։




























