Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կարծում է, որ կմահանա առաջիկա վեց ամսվա ընթացքում: 63-ամյա քաղաքական գործիչը կորցնում է քաշը, եւ նրա առողջական վիճակը արագորեն վատթարանում է, պնդում է The National Enquirer հանդեսը:

Քլինթոնների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին ասել է, թե Բիլը վստահ է, որ «չի ապրի մինչեւ գարուն»: Շատերը կարծում են, որ վերջին տարիներին ԱՄՆ նախկին նախագահը իսկապես շատ վատ տեսք ունի եւ նկատելիորեն ծերացել է:

Բիլլն արդեն իր գումարները կտակել է ապագա թոռներին:

Նշենք, որ 2004թ. սեպտեմբերին Քլինթոնը սրտի վիրահատություն է տարել, ինչից հետո նրա մոտ պարբերաբար խնդիրներ են ծագում: Նա մեկ վիրահատություն էլ տարել է 2005թ., իսկ այս տարի հայտնվել էր հիվանդանոցում կրծքի շրջանում ցավերի պատճառով: «Նրա սիրտը հիվանդ է: Տպավորություն է, որ նա դատապարտված է, եւ երկար չի ապրի»,- գրել է պարբերականը: