Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է «Armenian Navy Band» խմբի ղեկավար, ավանգարդ ֆոլկ երաժշտության հիմնադիր` երգահան, վոկալիստ ու երաժիշտ, Արտո Թունջբոյաջյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է մշակույթի նախարարության կայքեջից:
Զրույցի ընթացքում Ա. Թունջբոյաջյանը նախարարին ներկայացրել է հայկական մշակույթը նոր ժամանակներում արվեստի նոր արտահայտչամիջոցներով աշխարհին ներկայացնելու, հայի ինքնությունը նորովի բացահայտելու իր ուրույն պատկերացումներն ու դիտարկումները: Նա նաև խոսել է արվեստի կենտրոն ստեղծելու իր առաջիկա ծրագրերից, որոնց կյանքի կոչելու գործում նախարար Պողոսյանը խոստացել է հնարավորինս սատարել երգահանին:



















