«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline ամրակցված կապի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար տեղական զանգերի վերծանման տրամադրման սակագնի նվազեցման մասին:
Վերոհիշյալ բաժանորդների համար տեղական զանգերի վերծանման 1 էջի արժեքը այժմ 10 դրամ է նախկին 72 դրամի փոխարեն:
«Միասնական օպերատորի կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունների նոր սակագները հաճախորդների սպասարկման բարելավմանն ուղղված ծրագրի շարունակությունն են հանդիսանում: Համոզված եմ, որ ծառայությունների ողջ շրջանակի համար նախատեսված ճկուն եւ հավասարակշռված գնային համակարգը հնարավորություն կընձեռի մեր ընկերությանը ընդառաջ գնալ շուկայի ժամանակակից պահանջներին»-, նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակում ֆիքսված կապի բաժանորդները, լրացնելով համապատասխան դիմումի ձեւը, կարող են անվճար ստանալ միջազգային և տեղական զանգերի վերծանումը էլեկտրոնային փոստով:



























