Երբ երեխան իրեն վատ է պահում, նրա հետ խնդիրը քննարկելը վերջինն է, որ գալիս է ծնողների մտքին: Բայց իզուր: Գիտնականները պնդում են, որ եթե երեխայի հետ խնդիրը քննարկես երկար ժամանակահատվածում, ի վերջո, նա կսկսի իրեն ավելի լավ պահել: Երեխային անկյուն կանգնեցնելը նույնպես արդյունավետ է, բայց նա պետք է իմանա՝ ինչի համար են իրեն պատժում, հաղորդում է The Daily Mail-ը:
Հետազոտողները հարցեր են տվել 102 ծնողների, թե ինչպես են նրանք վարվել 5 տարբեր իրավիճակներում, երբ իրենց երեխան չի ենթարկվել իրենց: Պարզվել է, որ քննարկումն ամենաարդյունավետ միջոցն է եղել աննշան անկարգության դեպքում, որին արձագանքել է երեխան:
Ավելի լուրջ իրավիճակներում, օրինակ բացահայտ անհնազանդության կամ մեծահասակներին հարվածելու դեպքերում, քննարկումն ամենաքիչ արդյունավետն է եղել: Սակայն երբ քննարկումը տեւական ժամանակ է տեղի ունենում, այն ավելի արդյունավետ է, քան պատժելը կամ փոխզիջման գալը: Փոխզիջման դեպքում կա վտանգ, որ երեխան շատ ավելի անհնազանդ կլինի հաջորդ անգամ, հաղորդում է MedDaily-ն:





























