Նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,08 տոկոսով՝ հասնելով 49,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,69 տոկոսով՝ հասնելով 41,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն: