Beeline-ը «Սփյուռ» տեղեկատվական համակարգի տվյալներով 2015 թ.-ի առաջին կիսամյակում հեռախոսային տեղեկատուի միջոցով առավել շատ հարցված երկրորդ կազմակերպությունն է: Նշված ժամանակահատվածի ընթացքում 113, 519999 եւ 09000-9999 տեղեկատու հեռախոսահամարներով ընկերությունը հարցվել է 13 335 անգամ:

«Հավատարիմ մնալով «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարությանը` Beeline-ը ձգտում է մշտապես հասանելի լինել բաժանորդների համար եւ լինել նրանց կողքին: Այն, որ մեր ընկերությունն առավել շատ հարցված կազմակերպություններից մեկն է, վկայում է այն մասին, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հետ մեր համագործակցությունը նպաստում է այս հաճախորդամետ մոտեցման իրագործմանը` Beeline բաժանորդներին հնարավորություն տալով արագ կերպով կապ հաստատել մեզ հետ ցանկացած ժամանակ եւ անկախ գտնվելու վայրից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Նշենք, որ «Սփյուռ»-ը Հայաստանի ամենապահանջված հեռախոսային տեղեկատուն է` օրական սպասարկելով ավելի քան 8000 զանգ: Տեղեկատուն ներառում է տեղեկություններ Հայաստանի եւ ԼՂՀ 20 000 կազմակերպությունների եւ պետական կառույցների վերաբերյալ։