Հունաստանում սկսվել է խորհրդարանի նիստը, որը պետք է քվեարկի նոր վարկի ստացման համաձայնագիրը:
Ծրագրի նախագիծը ներկայացրել է երկրի կառավարությունը, որը հանդես է գալիս տնտեսման խիստ քաղաքականության օգտին պարզաբանելով, որ դրանք կօգնեն երկրին խուսափել ֆինանսական կոլապսից:
Հունաստանը պետք է մինչեւ օգոստոսի 20-ը Եվրոպական կենտրոնական բանկին վճարի 3,4 մլրդ եվրո: Եթե կառավարությանը չհաջողվի համաձայնեցնել օգնության պլանը, Աթենքին լրացուցիչ արտակարգ ֆինանսավորում անհրաժեշտ կլինի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կառավարության առաջարկած նախագիծն արդեն սուր բանավեճերի առիթ է դարձել: Երկու նախորդ քվեարկությունները ցույց են տվել, որ իշխող «Սիրիզա» կուսակցության 149 պատգամավորներից 30-ը հրաժարվել են աջակցել այդ նախագծին, որը ենթադրում է հարկերի բարձրացում, թոշակների նվազեցում եւ շուկայական բարեփոխումներ: Միջոցառումներին հավանություն տալու համար անհրաժեշտ է 120 կողմ ձայն:
Եթե նախագիծն անհրաժեշտ աջակցություն չստանա, հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կարող է արտահերթ ընտրություններ հայտարարել:





























