Մոսկվայի բորսայում ռուբլու փոխարժեքը նոր նվազագույն ռեկորդ է սահմանել՝ նավթի գների անկման ֆոնին:
Առաջին գործարքները տեղի են ունեցել 65,3-65,498 ռուբլու սահմաններում, սակայն մի քանի րոպեից փոխարժեք է սահմանվել 65,42 ռուբլին:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 72,65 ռուբլի՝ բարձրանալով 47 կոպեկով:
Փորձագետները ռուբլու շարունակվող արժեզրկումը կապում են նավթի գների անկման հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























