Ինչպես հայտնում են իսրայելյան լրատվամիջոցները, Իսրայելը իր ողջ ուժերով փորձում է կանխել Իրանին Ռուսաստանի կողմից հակաօդային պաշտպանության S-300 համակարգերի տրամադրումը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյաhուն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել կանգնեցնել այդ գործընթացը։
Իսրայելի պաշտպանության նախարարը իր հերթին Փարիզում հանդիպել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովին՝ խնդրելով նրա միջամտությունը զինամթերքի վաճառքը կանխելու համար։ Իսրայելն ու ԱՄՆ-ը պնդում են, որ Իրանին զինամթերքի մատակարարումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռազմական հաշվեկշիռի խախտման։
Ռուսաստանը, որը մարտ ամսվա մեջ հայտարարել էր, թե Իրանը դեռ զինամթերք չի ստացել, հաստատել է բազմամիլիոնանոց գործարքի պայմանագրի իրագործման իր մտադրությունը։



























