Եգիպտոսում շոգից ավելի քան 100 մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:

Նախորդ շաբաթվա սկզբին արձանագրվել էր 105 մահվան դեպք արեւային հարվածից, հաղորդել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հուսամ Աբդել Գաֆարը:

Կահիրեում եւ նրա շրջակայքում մահացել է 54 մարդ: Ընդհանուր առմամբ,  հիվանդանոցներ են տեղափոխվել 2395 մարդ, մոտ հազար մարդ շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վերջին օրերին Եգիպտոսի շրջանների մեծ մասում ջերմաստիճանը +40-ից չի իջնում, իսկ հարավային շրջաններում այն հասնում է մինչեւ +50 աստիճանի: