Կանադայի պատմության մեջ առաջին անգամ բողոքական եկեղեցին լեսբուհի է գլխավորել, ով չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը: Կանադայի միավորված եկեղեցու ղեկավար է դարձել բարեշնորհ Ջորդան Քենթուելը:

Սա առաջին անգամ չէ, երբ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձը դառնում է այդ եկեղեցու ղեկավար: 2012 թվականին Օտտավայում ընտրություններ են կայացել, որն առաջին անգամ հաղթել է բացահայտ նույնասեռական, պաստոր Հերրի Փաթերսոնը:

Ջորդան Քենթուելը ամուսնացած է սարկավագի հետ: Լեսբուհի զույգը դուստր ունի, որն այս տարի ավարտում է դպրոցը:

Պաստոր Քենթուելը ծնվել է 1967 թվականին Նյու Յորքում, նրա մայրը մեթոդիստ է եղել, հայրը՝ կաթոլիկ: Ջորդանը Անգլիկան եկեղեցու հետեւորդ է եղել մինչեւ այն պահը, երբ միացել է Կանադայի միավորված եկեղեցուն, հաղորդում է NEWSru.com-ը: