Ստավրոպոլի երկրամասի Շպակովսկի շրջանի Պելագիադա գյուղում օգոստոսի լույս 20-ի գիշերը տեղի ունեցած եւ փոխհրաձգությամբ ուղեկցված զանգվածային ծեծկռտուքի արդյունքում մեկ մարդ զոհվել է։ Որոշ տվյալների համաձայն, ծեծկռտուքի մասնակից է դարձել 300 մարդ։

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի ոստիկանության վարչությունը, այդ կապակցությամբ արդեն քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով։ Ներկայումս կատարվածի պատճառները պարզելու նպատակով դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները։ Իսկ իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն, բախման պատճառ է հանդիսացել այն, որ մի խումբ դաղստանցիներ ծեծել են մի երիտասարդի։ Վերջինս բողոքել է իր ազգականին, որն էլ իր հերթին հավաքել է իր ծանոթներին ու գնացել հաշիվ մաքրելու երիտասարդին նեղացնողների հետ։