Հունիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ ռազմագերիներին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում անց են կացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերված Օհան Հարությունյանի և Գևորգ Թովմասյանի գտնվելու պայմանների մոնիտորինգ, առանձնազրույց են ունեցել նրանց հետ և ընդունել վերջիններիս ընտանիքներին հասցեագրված նամակները։
Հիշեցնենք, որ ժամկետային ծառայության զինվորներ Օհան Հարությունյանն ու Գևորգ Թովմասյանը դեռևս անհայտ պատճառով մայիսի 31-ին լքել էին ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկը և հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։



























