Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, միջազգային չափորոշիչներով, առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի նախագահ Դմիրտի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Ես երախտապարտ եմ Ռուսաստանին տարածաշրջանում ուժի հավասարակշռության ապահովման եւ ռազմական սպառնալիքների կանխման անհրաժեշտության գիտակցման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ունեցած ավանդի համար»,- նկատել է Հայաստանի նախագահը:
Իր հերթին ՌԴ նախագահ Դմիտր Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել կարգավորման գործում Ռուսաստանի դերն ընդգծելու համար՝ պատրաստակամություն հայտնելով հետայսու եւս աջակցել կարգավորման ուղիների փնտրտուքին, ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումների միջոցով:




























