Հայաստանի արդաադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախօրեին հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ին նշված հիմնարկությունում միջադեպ է եղել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 23-ամյա Հերմինե Գ.-ն, 27-ամյա Արմենուհի Ա.-ն եւ 22-ամյա Արմինե Ս.-ն, կոպտորեն խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ, վիճաբանել են, քաշքշել իրար, շուրջ 15 րոպե խաթարել հիմնարկի բնականոն աշխատանքն ու միմյանց հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Նույն օրը, ժամը 19.30-ին նշված կանայք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: