Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող պայմանավորվել եւ միմյանց միջեւ ինչ-որ խնդիր լուծել: Այս մասին հայտարարել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Ըստ քաղաքագետի՝ Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացում անպայման պետք է երրորդ կողմ լինի, որը կարող է լինել Ռուսաստանը, քանի որ «ռուս ժողովուրդը միշտ հանդես է եկել իրավարարի դերում: Դա հանգուցային եւ սկզբունքային նշանակություն ունի»:
«Եւ դա լավ էր, երբ ժամանակին այդ դերում հանդես էր գալիս Կրեմլը: Չէ՞ որ մենք հոգեկերտվածքով մոտ ենք: Մենք բոլորս ապրում ենք հույզերի հաշվին: Իսկ երբ որպես երրորդ կողմ սկսի հանդես գալ սառը եւ հաշվենկատ ԱՄՆ-ը, ապագան կարող է անկանխատեսելի լինել»,- ըստ «Գրուզիա օնլայնի»-ի՝ նշել է քաղաքագետը։



















