Իսպանիայի «El Pais»-ը, մեջբերելով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, կոմունիստական կուսակցության անդամ Անդրեյ Գերենի խոսքերը, գրում է. "Երբ տեսնում ես նրանց փողոցում այդ թվաքանակով, մտածում ես, թե Փարիզը որքան մոտ է, և որքան հեռու։ Խոսքը փարաջայով մահմեդական կանանց մասին է, որոնք Փարիզում շատ են։
Գերենը դժգոհ է Փարիզում բնակվող մահմեդականների թվաքանակից և շարունակում է միտքը. "Արդյոք լավ է, որ Փարիզը բարեհաճ վերաբերմունք է ցուցաբերում փողոցում շրջող, ոտքից գլուխ ծածկված կանանց նկատմամբ։ Ես չեմ ասում, թե կանանց դեմ պետք է սահմանափակումներ կիրառվեն, առավել ևս իսլամի։ Բայց այդ բարեհաճությունը իրենց շահերից չի բխում։ Հանրապետության կառավարությունը, որը դեմ է կրոնական ծայրահեղությանը, պետք է պայքարի, որ քաղաքի փողոցներում ուրվական հիշեցնող մարդիկ չշրջեն։ Այդ սքեմը մթնեցնում է ոչ միայն մարմինը, այլև մթագնում է միտքը՝ մարդուն վերածելով իսկական «թափառող աքսորյալի»։
Հետաքրքիր է, որ Գերենին արդեն միացել են այլ կուսակցությունների 57 պատգամավորներ՝ կենտրոնամետներ, ձախեր եւ սոցիալիստներ։ Այս հարցի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլյա Սարկոզին. «Մենք չենք կարող հաշտվել „կապանքված“ կանանց հետ, որոնք դուրս են հասարակական կյանքից։ Այն չի արտացոլում Ֆրանսիայի հանրապետությունը այլ տեսակետ ունի կանանց արժանապատվության վերաբերյալ։ Փարաջան Ֆրանսիայում տեղ չունի»։, եզրափակել է Սարկոզին։
Եվ այսպես, ի՞նչ ապագա է սպասվում մահմեդական կանանց Ֆրանսիայում։




























