ԱՄԷ-ում ավարտվեց ավանդական շախմատային փառատոնը: Վարպետների մրցաշարի վերջին տուրում անհաջող հանդես եկան հայ շախմատիստները եւ չկարողացան պայքարել մրցանակային տեղերի համար: Աշոտ Անաստասյանը ոչ ոքի խաղաց, իսկ Ավետիք Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեցին: Հաղթողի կոչումը նվաճեց ուկրաինացի Անտոն Կորոբովը, որի վերջնական արդյունքն է 6,5 միավոր: Զուրաբ Ստուրուան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը: Նույն արդյունքը ցույց տվեց երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Սարհան Գուլիևը:Աշոտ Անաստասյանն ու Ավետիք Գրիգորյանը 5,5-ական միավորով 4-րդ եւ 5-րդ տեղերում են: