Սինգապուրում ընթացող առաջին պատանեկան Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 21-ին պայքարի մեջ մտան ձյուդոիստները: 66 կգ քաշային կարգում փոփոխական հաջողությամբ հանդես եկավ Դավիթ Ղազարյանը, որը հասավ մինչեւ Ա խմբի եզրափակիչ, սակայն պարտվեց ամերիկացի Մաքսիմիլան Շնայդերին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար: Դավիթ Ղազարյանի մրցակիցը կլինի վրացի Բեկա Տուգուշին:



























