Մեկ մարդ է զոհվել ու երեքն էլ վիրավորում են ստացել Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյի  ուսումնական հաստատություններից մեկի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այս մասին հայտնել է KCIR հեռուստաալիքը:

«Հրաձգությունը տեղի է ունեցել Սակրամենտոյի քաղաքային քոլեջում,- նշել է հեռուստաալիքը,- Հիմա փակվել են դեպի ուսումնական հաստատություն տանող բոլոր փողոցները: Ոստիկանությունը փնտրում է կրակողին, որի անձը դեռ հաստատված չէ»,- հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել բեյսբոլի խաղահրապարակի մոտակայքում: