«Գազպրոմը» Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակներում «Հյուսիսային հոսք 2» նախագծով բաժնեմասային համաձայնագիր է ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթով նախատեսվում է մեծացնել դեպի ԵՄ մատակարարվող բնական գազի ծավալները։ Փաստաթղթի տակ ստորագրել են «Գազպրոմը», BASF SE-ն, E.ON SE-ն, ENGIE-ն, OMV AG-ը եւ Royal Dutch Shell-ը։

Նախագիծն իրականացվելու է New European Pipeline AG համատեղ ընկերությունը, որի բաժնեմասերի 51 տոկոսը պատկանելու է «Գազպրոմին»։

Նախագծի համաձայն՝ ծովային գազատարի երկու գծերը տարեկան Ռուսաստանից Բալթիկ ծովի հատակով Գերմանիա պետք է արտահանեն 55 մլրդ խ/մ գազ։