Ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծությունների հետեւանքով  սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը սպանված պայմանագրային զինծառայող 40-ամյա Հայկ Թեւոյանի դին այսօր կտեղափոխեն հայրենի գյուղ` Նորաշեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը:

Նա նշեց, որ զինծառայողի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 2–ի լույս 3–ի գիշերը հակառակորդի գնդակոծության հետեւանքով սպանվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: Պայմանագրային զինծառայողը 5 երեխա ունի` որից 3-ն անչափահաս են, ընտանիքն  էլ սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, նպաստառու է: