Հայաստանի ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ ինքնանպատակ չէ, այն բխում է Հայաստանի ազգային անվտանգության նկատառումներից եւ պետական շահերից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի ահագնացող ռազմատենչ հռետորաբանության  պայմաններում, երբ Թուրքիան օգնում է նրան տնտեսապես, քաղաքական եւ ռազմավարական առումներով, Հայաստանը պետք է մտածի իր անվտանգության ապահովման մասին:

Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը հստակ կկատարի ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները, Սամվել Նիկոյանը  նկատել է, թե այստեղ ամեն ինչ պարզ է: «Լեռնային Ղարաբաղը ֆորմալ կերպով որեւէ կապ չունի ՀԱՊԿ-ի հետ, սակայն Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հետ խնդիրներ ծագելու դեպքում կկանգնի նրա կողքին: Հետեւաբար, ՀԱՊԿ-ն պետք է խառնվի հակամարտությանը Հայաստանի կողմից»: Հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում, Կինոյանը կարճ պատասխան է տվել. «ՀԱ»: