Հարվարդի համալսարանի իրավագիտության դասախոս Լոուրենս Լեսսիգը հայտարարել է Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄն նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին, հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով ABC News-ը:

Պրոֆեսորին հաջողվել է հավաքել քարոզչության համար անհրաժեշտ 1 մլն դոլարը ՝ իր կայքի օգնությամբ: Լեսսիգը մտադիր է հեռանալ համալսարանից ու իր բոլոր ուժերն ուղղել նախընտրական պայքարին:

Թեկնածուն նշել է, որ մտադիր է կենտրոնացնել ուշադրությունը «քաղաքական այն համակարգի փլուզման վրա», որի շրջանակում ունեւոր ու ազդեցիկ մարդիկ ֆինանսավորում են նախընտրական քարոզչությունը ու հետագայում դրանից զգալի օգուտ ստանում: