Փախստականներ ձեւանալով՝ Եվրոպական միության երկրներ են ներթափանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ավելի քան չորս հազար գրոհայիններ, հայտնում է Sunday Express թերթը՝ վկայակոչելով խմբավորման աղբյուրին: Աղբյուրի խոսքով, ներթափանցման գործողությունը հաջող է անցել:
Աղբյուրը հայտարարել է, որ գրոհայինների ինֆիլտրացիան ՝ սկիզբն է այն գործողության, որով նրանք պետք է վրեժխնդիր լինեն ՝ ԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիայի հասցրած օդային հարվածների համար: «Մենք ուզում ենք խալիֆայություն ստեղծել ոչ միայն Սիրիայում, այլեւ ամբողջ աշխարհում »,- հայտարարել է նա, հայտնում է Lenta -ն:





























