Տաջիկստանում բջջային կապի օպերատորները կիրակի օրն անջատել են SMS հաղորդագրությունների ծառայությունը , հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Tсell (Telia sonera-ի դուստր ), MegaFon и Babylon բջջային օպերատորների call -կենտրոնների հերթապահ օպերատորները հայտնել են ինչ-որ տեխնիկական բնույթի ժամանակավոր պատճառների մասին , ընդ որում չեն պատասխանել այն հարցին , թե երբ է այդ խնդիրը լուծվելու:
Բջջային ընկերությունները մեկ անգամ էլ էին անջատել SMS հաղորդագրությունների ծառայությունը 2012 թ. հուլիսի կեսերին, երբ հուզումներ էին սկսվել տաջիկական Լեռնային Բադահշանի վարչական կենտրոնում ՝ Հորոգ քաղաքում: Այդ հուզումները սկսվել էին Ազգային անվտանգության պետկոմիտեի շրջանային վարչության ղեկավարի սպանությունից հետո: Այն ժամանակ SMS ծառայությունն անջատվել էր ավելի քան մեկ շաբաթով , իսկ վերջին անգամ բջջային ընկերություններն այդ քայլին դիմել էին 2014 թ. հոկտեմբերի սկզբին , երբ Տաջիկստանում սոցցանցերի միջոցով կոչ էին անում հոկտեմբերի 10-ին Դուշանբեում ընդդիմության ցույց կազմակերպել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացառված չէ , որ բջջային օպերատորների կողմից SMS ծառայության անջատումը այս անգամ պայմանավորված է նրանով , որ ՝ Դուշանբեից 50 կմ դեպի արեւելք՝ Ռոմիտսկի կիրճում, կազմակերպված է՝ Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդի զինված խմբավորումը գտնելու ու չեզոքացնելու գործողություն:





























