Նախկին կատակերգակ դերասան Ջիմի Մորալեսն առաջին տեղն է զբաղեցնում Գվատեմալայի նախագահական ընտրություններում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հայտնել է երկրի Գերագույն ընտրական տրիբունալը ՝ քվեաթերթիկների մի մասի մշակումից հետո, Մորալեսը առաջին տեղում է ՝ 27.89 տոկոսով:
Երկրորդ տեղում՝ 20.93 տոկոսով, իրավաբան ու ձեռներեց Մանուել Բալդիսոնն է, Գվատեմալայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Նոր դեմոկրատական ազատության» առաջնորդը, իսկ երրորդում նախկին առաջին տիկին Սանդրա Տորրեսն է՝ 17 տոկոսով:
Նշում են, որ ընտրություների մասնակցության ցուցանիշը գերազանցել է 50 տոկոսը:





























