Միգրանտներ տեղոփոխող նավի՝ հինգշաբթի օրը Մալազիայի ափերի մոտ կատարված  նավաբեկության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 61 –ի, հայտնում է New Straits Times թերթը:

Ավելի վաղ հայտնում էին 57 զոհերի մասին:

Միգրանտներ տեղափոխող փայտյա նավակը շրջվել էր Մալաքի նեղուցում ՝ Սաբակ Բերնամ քաղաքից ոչ հեռու: Զոհվածների դիերը հայտնաբերվել են նավաբեկության ենթադրյալ վայրից ծովային ութ մղոն հեռավորության վրա: Իշխանությունները ենթադրում են, որ նավակում մոտավորապես 80 միգրանտ կար, ովքեր այդ նեղուցով Մալազիայից Ինդոնեզիա էին ուղեւորվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: