Կառավարությունից այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, գլխի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Լյուդվիգ Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է կառավարության անվտանգության ծառայությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա գործընկերները, որոնք այս պահին գտնվում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

Դեպքի վերաբերյալ Հովհաննիսյանի գործընկերները չցանկացան խոսել՝ նշելով միայն, որ նա ամուսնացած է, ունի 1 մանկահասակ դուստր:

Նշենք, որ Լյուդվիգ Հովհաննիսյանի վիրահատությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած 32-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է: Նախնական տվյալներով՝ տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել: