96 տարեկան հասակում մահացել է Ղրղզստանի ԽՍՀ-ն քառորդ դար ղեկավարած քաղաքական գործիչ Թուրդակուն Ուսուբալիեւը։ Նա մահացել է այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Բիշքեքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ղրղզստանի Կոմկուսի կենտրոնական  հանձնաժողովի նախկին առաջին քարտուղարը ղեկավարել է Ղրղզստանի ԽՍՀ-ն 1961-1985թթ.

Ուսուբալիեւը ծնվել է 1919թ.։ Նա աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետեւ «Խորհրդային Ղրղզստան» հանրապետական թերթի խմբագիր։ Կուսակցական գործունեությունը սկսել էր 1941թ.։