Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությունը անցել է Տաջիկստանի հետ պետսահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի, ինչը պայմանավորված է հարեւան երկրում տեղի ունեցած գրոհայինների զինված հարձակումներով: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» երկուշաբթի օրը հայտնել է Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայության ղեկավար Գուլմիրա Բորուբաեւան:
Նրա խոսքով ՝ հարեւան Տաջիկստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ պետսահմանի ղրղըզա-տաջիկյան հատվածում Ղրղզստանի հանրապետության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները անց են կացվել սահմանների հսկողության ուժեղացված ռեժիմի. սահմանների պաշտպանությանը լծվել են լրացուցիչ սահմանապահ ջոկատներ, խստացվել են սեփական անվտանգության միջոցառումները:
Հիշեցնենք, որ Դուշանբեից 20 կմ հարավ արեւելք գտնվող Վախդատ քաղաքում ուրբաթ առավոտյան քաղաքային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում էր եղել, որի հետեւանքով զոհեր են եղել տվյալ բաժնի աշխատակիցների շրջանում: ՆԳՆ տվյալներով, երկու զինված միջադեպերի ընթացքում ՝ Դուշանբեում ու Վախդատում յոթ զինծառայող ու ինը գրոհային է զոհվել: Կորուստները կազմել են 33 մարդ, որոնցից 25-ը պաշտպանության նախարարության զինծառայողներն էին:





























