Ավստրալիայի Բրիսբեն օդանավակայանի ուղեւորներին ծխի պատճառով տարհանել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Airlive կայքը։
Ծուխը տարածվել է օդանավակայանի խոհանոցային հատվածներից։ Ներկայումս իրավիճակը կարգավորվել է, եւ օդանավակայանը կվերադառնա աշխատանքի նախկին գրաֆիկին։
Միջադեպի պատճառները պարզվում են։ Տեղական իշխանությունները դեռեւս չեմ մեկնաբանել կատարվածը։





























