Շենգեն գոտու սահմաններում ազատ տեղաշարժի մասին համաձայնագիրը սպառնալիքի տակ է Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի  փախստականների ճգնաժամի պատճառով։ ԵՄ անդամ երկրները կարող են վերադառնալ հսկիչ անցակետերի աշխատանքի վերականգնմանը։ Այս մասին  հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչը։

Նա ընդգծել է, որ Եվրոպան միգրանտների պատճառով բախվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր ճգնաժամին։ «Այս ոլորտում խնդիր կա։ Եթե ընդհանուր լեզու չգտնենք, ապա հետեւանքները բոլորի համար շատ ավելի լուրջ կլինեն»,- գրում է ՏԱՍՍ-ը։

Ռինկեւիչի խոսքով, եթե ԵՄ երկրները լուծում չգտնեն, ապա դա կարող է Շենգեն գոտու ավարտը դառնալ։