Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Դաղլըջայի արյունալի բախման հետեւանքով կիսատ է թողել արտեկրում իր գործողումը եւ շտապ վերադարձել Թուրքիա։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Դաղլըջայի բախման հետեւանքով շտապ վերադարձել է Թուրքիա եւ Twitter-ում գրություն կատարել՝ զոհերի հաշվին ձայն հավաքելու հայտարարություն արած նախագահ Էրդողանի հասցեին։
«Քեն եւ ատելություն սերմանելու փոխարեն այս արհավիրքից դուրս գալու ճանապարհը բոլորս միասին պետք է գտնենք։ Չենք հանձնվի այն քաղաքականությանը, որը ժողովրդի աղքատ երեխաներին մահվան է ուղարկում»,-գրել է Սելլահաթին Դեմիրթաշը։
Նշենք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան թուրքական զինված ուժերը հարձակում են սկսել Դաղլըջայի շրջանում դիրքավորված քուրդ զինյալների դեմ, որի ընթացքում քուրդ զինյալները պայթեցրել են 2 զրահապատ մեքենա, որի մեջ եղել են գնդի հրամանատարը եւ 11 զինվոր։ Չճշտված տեղեկություններով բախումների հետեւանքով սպանված թուրք զինվորների թիվը հասել է 37-ի։





























