Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել երեք անհայտ անձանց կողմից 1984 թ. ծնված Գենադի Թ.-ի եւ 1981 թ. ծնված Հայկանուշ Վ.-ի նկատմամբ կողոպուտ կատարելու եւ վերջինիս պարանոցից ոսկյա շղթան ու պայուսակը, որի մեջ կար 150.000 դրամ, հափշտակելու մասին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 1989 թ. ծնված Հակոբ Պ.-ն եւ 1990 թ. ծնված Զավեն Հ.-ն կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել բաժին:

Պարզվել է, որ նրանցից բացի կողոպուտին մասնակցել է նաեւ 1983 թ. ծնված Մխիթար Մ.-ն ( ներկայումս` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր):

Հակոբ Պ.-ն եւ Զավեն Հ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն: