Ադրբեջանում սկսել են Հայաստանի հետ բաժանիչ պատի շինարարության աշխատանքները։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, շինարարությունն իրականացնում է Arpa ընկերությունը։

Հաջալի գյուղի տարածքում բաժանիչ պատի 500 մ արդեն կառուցել են։ Ալիբեյլիի տարածքում կառուցվել է 700-800 մետր։ Նման մի պատ են կառուցելու նաեւ Թովուզի մարզի Աղդամ գյուղում։ Պատի բարձրությունը 4 մետր է, իսկ լայնությունը՝ 80 սմ։

Համանման պաշտպանիչ կառույցներ կան նաեւ հայկական կողում՝ բնակավայրերի ճանապարհների երկայնքով։