Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մոտ 100 մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Կառավարության շենքի մոտ։ Նախօրեին այստեղ բազմահազարանոց բողոքի ցույց էր տեղի ունեցել։ Ցուցարարները պահանջում են նախագահի եւ կառավարության հրաժարականը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանության պաշտոնական տեղեկություններով՝ հրապարակը, որտեղ նախօրեին 40 հազար մարդ էր հավաքվել, այսօր գրեթե դատարկ է։
Ակցիայի կազմակերպիչները՝ Արժանապատվություն եւ ճշմարտություն քաղաքացիական պլատֆորմի առաջնորդները, հայտարարել են, որ խաղաղ ցույցը շարունակելու են, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն։





























